«Մանչեսթեր Սիթին» Պյանիչի համար պատրաստ է վճարել 100 մլն եվրո
«Մանչեսթեր Սիթին» մտադիր է ձեռք բերել «Յուվենտուսի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչին:
«Ման Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հեռախոսազրույց է ունեցել բոսնիացի ֆուտբոլիստի հետ, որի ընթացքում քննարկվել է հնարավ որ տրանսֆերը:
Պյանիչի համար «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է առաջարկել 100 մլն եվրո: Նշենք, որ ֆուտբոլիստին ցանկանում են ձեռք բերել նաև «Չելսին» և «Բարսելոնան», սակայն Պյանիչն ինքը դեռ չի որոշել, թե որտեղ շարունակի կարիերան:
Հնարավոր է, որ նա մնա «Յուվենտուսում» այն բանից հետո, երբ «Ռեալից» այնտեղ տեղափոխվեց Կրիշտիանու Ռոնալդուն: