«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է 300 մլն եվրո հրաժարագինը վճարել Մեսիի համար
«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ետ գնել հարձակվող Լիոնել Մեսիի պայմանագիրը «Բարսելոնայից», հայտնում է Mundo Deportivo-ն:
Նշվում է, որ «քաղաքաբնակները» կատալոնացիներին պատրաստ են վճարել Մեսիի պայմանագրի ամբողջ հրաժարագինը, որը կազմում է 300 մլն եվրո:
«Մանչեսթե Սիթին» մտադիր է օգտվել Մեսիի պայմանագրի երկարաձգման շուրջ ստեղծված անորոշ իրավիճակից: Ավելի վաղ կատալոնացիները հայտարարել էին արգենտինացու հետ համաձայնության գալու մասին, սակայն Մեսին նոր պայմանագրի տակ իր ստորագրությունը դեռ չի դրել:
Նոր պայմանագրով հրաժարագինը աճելու է մինչև 400 մլն եվրո, և անգլիական ակումբը ցանկանում է այժմ գնել Մեսիին, որպեսզի խուսափի ավելի բարձր արժեքից: