23640 դիտում
12:15 21-07-2018
Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի կողմից 2018թ. հուլիսի 13-ից որպես անհայտ կորած որոնվում է Գյումրի քաղաքի բնակչուհի Գայանե Հակոբյանը
Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի կողմից 2018թ. հուլիսի 13-ից որպես անհայտ կորած որոնվում է Գյումրի քաղաքի բնակչուհի Գայանե Հակոբյանը, ծնված 24.08.1962թ., ով 2018թ. հունիսի 28-ին ժամը 06:00-ի սահմաններում դուրս է եկել տանից և չի վերադարձել:
Վերջինս սովորություն ունի տանից փախչելու, տառապում է հոգեկան հիվանդությամբ:
Արտաքին նկարագիրը՝ հասակը մոտ 165 սմ, նիհարավուն մարմնակազմության, սև,երկար մազերով, օվալաձև դեմքով, հոնքերը խիտ, սև , աչքերը սև, քիթը մեծ, կոր, շրթունքները հաստ, ականջները մեծ:
Հագին եղել է կարմիր բլուզկա, մոխրագույն կանացի շրջազգեստ, յասամանագույն հողաթափեր:
Ձեռքին ունեցել է շագանակագույն, կաշվից պայուսակ, որի մեջ առկա են եղել կապույտ գույնի կանացի կոշիկներ, սպիտակ գույնի կիսաշրջազգեստ, փիրուզագույն ձմեռային սվիտեր և հնարավոր է, որ հագած լինի նշված հագուստը:
Գայանե Հակոբյանի վերաբերյալ որևէ տեղեկություն ունեցողներին խնդրվում է զանգահարել 093-22-28-86, 077-72-75-78, 0312-5-85-54, 1-02 հեռախոսահամարներին կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
Նմանատիպ նյութեր
59736 դիտում
03:17 19-01-2018
Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի կողմից 2018թ. հունվարի 18-ից որպես անհայտ կորած որոնվում է
62485 դիտում
12:34 21-01-2018
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները հայտնաբերել են որպես անհայտ կորած 16-ամյա աղջնակին
Այս բաժնից
2071 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)