59736 դիտում
03:17 19-01-2018
Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի կողմից 2018թ. հունվարի 18-ից որպես անհայտ կորած որոնվում է
Հայտնվում է, որ Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի կողմից 2018թ. հունվարի 18-ից որպես անհայտ կորած որոնվում է Գյումրի քաղաքի բնակչուհի Ալվարդ Դավիթի Չամուրյանը, ծնվ. 2002 թ., ով 2018թ. հունվարի 18-ին ժամը 00:30-ի սահմաններում դուրս է եկել տանից և չի վերադարձել:
Արտաքին նկարագիրը՝ հասակը 165սմ, միջին մարմնակազմությամբ, մուգ շականակագույն, միջին երկարությամբ մազերով, օվալաձև դեմքով, հոնքերը՝ խիտ , իրարից առանձին, աչքերը՝ շականակագույն, քիթը՝ ուղիղ, միջին մեծության, շրթունքները՝ բարակ, ականջները՝ միջին մեծության:
Հագին եղել է սև գույնի զամշից սպորտային կոշիկներ, սև գույնի ջինսե տաբատ, սև գույնի կաշվից կիսավերարկու, սև գույնի սպիտակ զոլերով բլուզ:
Նշված անձի վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում խնդրվում է զանգահարել 102 և 031258554, 031231861, 077727578, 093323980 հեռախոսահամարներով կամ դիմել մոտակա ոստիկանության բաժին:
Շնորհակալություն համագործակցության համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
62485 դիտում
12:34 21-01-2018
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները հայտնաբերել են որպես անհայտ կորած 16-ամյա աղջնակին
Այս բաժնից
2068 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)