211652_close_icon
views-count23876 դիտում article-date 21:45 20-07-2018

Վանաձորի «Տարոն» թաղամասում այլեւս երկար ժամանակով առանց հոսանք չեն մնա. Աշխատակիցները վաղ առավոտից գործի են անցել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Օրեր առաջ[color=#EF2929] Shamshyan.com[/color]-ը հերթական ահազանգն էր ստացել Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասի «մին-էներգո», կամ ինչպես հայտնի է «տաջիկակական» թաղամասի բնակիչներից, ովքեր նշում էին, որ հերթական անգամ թաղամասը հոսանքազրկվել է: Բնակիչները հայտնում էին, որ ամեն քամու եւ անձրեւի ժամանակ իրենց թաղամասը ընդհուպ մինչեւ մի քանի օր մնում է հոսանքազրկված: Ահազանգած բնակիչների խոսքով, չնայած ՀԷՑ «Դեբեդ» մասնաճյուղի աշխատակիցները, ի դեմս տնօրեն Գագիկ Սարգսյանի, օպերատիվ են արձագանքում վթարներին, սակայն խնդիրը վերջնական լուծելու համար նոր հոսանքալարեր պետք է անցկացվեն: Բնակիչները խնդրում էին քայլեր ձեռնարկել՝ խնդրին վերջնական լուծում տալու համար: Այսօր՝ հուլիսի 20-ին ՀԷՑ «Դեբեդ» մասնաճյուղի աշխատակիցները վաղ առավոտից մի քանի խմբերով ու ծանր տեխնիկայով էլեկտրասյուների հորատման ու մոնտաժման աշխատանքներ են իրականացնում՝ երկրորդ գիծ անցկացնելու եւ խնդրին վերջնական լուծում տալու նպատակով: Աշխատակիցները [color=#EF2929]Shamshyan.com[/color]-ի հետ զրույցում վստահեցրել են, որ աշխատանքների ավարտից հետո թաղամասը էլ երբեւէ երկար ժամանակով հոսանքազրկված չի մնալու: Աշխատանքների ընթացքի մասին պարբերաբար զեկուցվել է մասնաճյուղի տնօրենին: Բնակիչներն իրենց շնորհակալությունն են հայտնում «Դեբեդ» մասնաճյուղին՝ խնդրին անդրադառնալու եւ լուծման ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելու ուղղությամբ: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+

Նմանատիպ նյութեր