Շիրակի մարզի պարեկները վաղ առավոտից դպրոցների, ուսումնական հաստատությունների մոտ անցել են ուժեղացված ծառայության. մայրերին՝ ծաղիկներ, առաջին դասարանցիներին փուչիկներ էին տալիս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 1-ին՝ ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ, ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանի հանձնարարականներով Պարեկային ծառայությունը նույնպես անցել է ուժեղացված ծառայության։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանի գլխավորությամբ, վաղ առավոտից մարզի բոլոր, այդ թվում՝ գյուղական դպրոցների, ուսումնական հաստատությունների տարածքներում ծառայություն են կատարում։
Այդ ընթացքում նաև պարեկները դպրոցներ այցելող մայրերին ծաղիկներ, իսկ առաջին դասարանցիներին փուչիկներ էին տալիս, դպրոցների մոտ գծանշված՝ հետիոտնի համար անցման վայրերում էլ երեխաներին ասում էին, որ ամեն անգամ, երբ դպրոց այցելեն, միայն այդ դեղին և սպիտակ գծերի վրայով անցնեն։
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի