211652_close_icon
views-count6430 դիտում article-date 10:36 18-07-2018

Միքայել Արզումանյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ գեներալ-մայոր Միքայել Արզումանյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Այդ մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից: Հուլիսի 7-ին Միքայել Արզումանյանը շտապ հրավիրվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ բացատրություններ տալու՝ կապված քաղաքական գործունեությամբ զբաղվելու հետ: Լուրեր էին տարածվել այն մասին, որ ռազմական տեսուչի տեղակալը ներգրավվել է Արցախում քաղաքական գործունեության մեջ: «Ուստի վարչապետը պահանջել է բացատրություններ և կարող եմ վերահաստատել վարչապետի այն տեսակետն ու դիրքորոշումը, որ զինվորականները չպետք է զբաղվեն քաղաքականությամբ, ինչը նաև օրենքն է ասում, իսկ զբաղվելու դեպքում խստագույնս կպատժվեն»,- ասել էր վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը: Ֆեյսբուք սոցիալական ցանցում «Արցախյան զարթոնք» խմբի կողմից լուսանկար էր տարածվել՝ գրառմամբ, որ իրենց է միացել գեներալ Միքայել Արզումանյանը, որը ներկա է լինելու Արցախի նախագահ Բակո Սահակյանի դեմ կազմակերպվող հանրահավաքին: Միքայել Արզումանյանը ռազմական տեսուչի տեղակալ էր նշանակվել հունիսի 27-ին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ:

Նմանատիպ նյութեր