211652_close_icon
views-count2197 դիտում article-date 11:26 18-07-2018

Մշակույթի ու սպորտի և երիտասարդության փոխնախարարները հանդիպեցին քաղհասարակության ներկայացուցիչների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում հուլիսի 16-ին, քաղհասարակության կազմակերպությունների ինկուբատորների 22 մասնակից աշխատանքային հանդիպում են ունեցել ՀՀ սպորտի և երիտասարդության և մշակույթի փոխնախարարների հետ։ ՀՀ սպորտի և երիտասարդության փոխնախարար Գաբրիել Ղազարյանի հետ հանդիպման ժամանակ ՔՀԿ ներկայացուցիչները ներկայացրել են իրենց գործունեության շրջանակը, քննարկվել են մարզական ֆեդերացիաների և դրանց ֆինանսավորման, տարբեր դրամաշնորհային ծրագրերի և այլ հացերի շուրջ: Մշակույթի փոխնախարար Վահե Բուդումյանի հետ հանդիպման ժամանակ քաղհասարակության ներկայացուցիչները քննարկել են մի շարք ոլրտային հարցեր, մասնավորապես անդրադարձ է եղել սոցիալական գովազդներին, մարզերում տիկնիկային թատրոնների, մշակույթի տների գործարկմանը, աշակերտների կողմից մշակութային օջախներ հաճախակի այցելություններին և այլ հարցերի: Հանդիպումների ընթացքում քաղհասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց պատրաստակամությունն են հայտնել համագործակցել և աջակցել նախարարությանը համակարգային խնդիրների վերաբերյալ հանրային քաղաքականությունների մշակման և դրանց իրականացման հարցում: Միևնույն ժամանակ փոխնախարարները ողջունեցին համագործակցության գաղափարը և նշեցին, որ կառուցողական, խելամիտ առաջարկների, գաղափարների շուրջ պատրաստ են համատեղ աշխատել: Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ինկուբատորները միտված են՝ նպաստելու ՔՀԿ-ների կարողությունների զարգացմանը և գործունեության արդյունավետության բարձրացմանը: «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ: Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։ Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան: Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) ստեղծվել է 1995թ.-ին: ԻՀԱ-ի առաքելությունն է նպաստել Հայաստանում իրավունքի գերակայության, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը, որտեղ բնակչությունն իրազեկ է, իսկ նրա իրավունքները՝ պաշտպանված: Մինչև 2016 թ. փետրվար ամիսը ԻՀԱ-ի անվանումն էր Հայասատանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր