Դիահերձարանները՝ կոռուպցիայի աղբյուր. մի շարք մարզերում դիահերձման աշխատանքները կատարում են դատական բժիշկները․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հայաստանի մի շարք մարզերում պարզապես բացակայում են դիահերձողները, փոխարենը՝ այդ աշխատանքն անում են դատական բժիշկները:
Իրավիճակը շատ ավելի ծանր է բիոթափոնների հեռացման գործընթացի հետ կապված: Ախտաբանաանատոմիական բաժանմունքների մեծ մասում չի պահպանված կեղտաջրերի մաքրման և վարակազերծման կայանի առկայության պահանջը, լվացքատան ու նրա սարքավորումներին առաջադրվող պահանջները, նախաախտաբանական անատոմիակաև բաժանմունքի, ֆիքսացիոնի, սանհանգույց-ցնցուղարանի, բժշկական թափոնների պահման շենքերին առաջադրվող պահանջները:
Ու սա այն դեպքում, երբ այս պայմաններում արված ծառայության համար պետությունը բյուջեից գումար է փոխանցում, արդյունքում տեղի է ունենում բյուջետային միջոցների անարդյունավետ ծախս»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]