211652_close_icon
views-count10630 դիտում article-date 18:50 16-07-2018

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահին

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլուն Տղիբուլիի հանքահորում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել: Հանրապետության նախագահը վշտակցությունն է հայտնել Գիորգի Մարգվելաշվիլուն եւ Վրաստանի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով զոհվածների հարազատներին համբերություն եւ ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: [url=https://shamshyan.com/hy/article/2018/07/16/1100920/]Հիշեցնենք[/url], որ Վրաստանի արևմտյան Տղիբուլի քաղաքում գտնվող Մինդելի անվան հանքում տեղի է ունեցել փլուզում, ինչի հետևանքով զոհվել է հանքի 4 աշխատող: Բացի զոհերից, նաև մի քանի մարդ վիրավորվել է։

Նմանատիպ նյութեր