Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից
Հուլիսի 15-ին, ժամը 23:38-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի «Վերածնունդ» կոչվող հուշարձանի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարները «Mercedes s600» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: