Ռոնալդուն Թուրին կժամանի երկուշաբթի օրը
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շուտով Թուրին կժամանի:
Պորտուգալացի հարձակվողը Իտալիա կժամանի երկուշաբթի՝ հուլիսի 16-ին:
Նույն օրն էլ՝ մեծ հավանականությամբ, կկայանա Ռոնալդուի շնորհանդեսը:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն Իտալիայի չեմպիոն տեղափոխվեց «Ռեալից»՝ 112 մլն եվրոյի դիմաց: