Բուֆոնը ժամանեց Թուրին՝ պայմանագիր կնքելու. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը վերադառնում է «Յուվենտուս»:
Այսօր առավոտյան 41-ամյա լեգենդար դարպասապահը ժամանել է Թուրին և մեկնել ակումբ՝ բուժզննում անցնելու:
Թուրինում նրան դիմավորել են «Յուվեի» երկրպագուները, Բուֆոնը նրանց հետ լուսանկարվել է և ինքնագրեր բաժանել: