Ռոնալդուն վերադառնում է Թուրին․ նա երկու շաբաթ ինքնամեկուսացման մեջ կլինի
«Յուվենթուսի» հարձակվողը վաղը՝ ապրիլի 28-ին, վերադառնալու է Թուրին։
Երկու շաբաթ Ռոնալդուն անցկացնելու է ինքնամեկուսացման մեջ ու մարզվելու է անհատական ծրագրով։
Հաղորդվում է, որ «Յուվենթուսը» կապ է հաստատել այն բոլոր ֆուտբոլիստների հետ, ովքեր լքել են երկիրը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ու կոչ արել վերադառնալ Իտալիա։
Ռոնալդուն մարտի 3-ին Իտալիայից տեղափոխվել էր Պորտուգալիա՝ Մադեյրա ու ինքնամեկուսացումն անցկացնում էր այնտեղ, հայտնում է Armsport.am-ը: