Ջանի Ինֆանտինո. Մեսին ֆանտաստիկ խաղաց, բայց...
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն անդրադարձել է ԱԱ-2018-ում Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսիի խաղին:
«Իհարկե, երկրպագուները Արգենտինայի հավաքականից ավելին էր ակնկալում: Ամբողջ աշխարհը սպասում էր նրանց տեսնել, նրանք շատ դրամատիկ խաղում պարտվեցին Ֆրանսիային, որն այժմ եզրափակիչում է:
Ֆուտբոլում հնարավոր չէ անընդհատ հաղթել: Մեսին ֆանտաստիկ խաղաց, ինչպես միշտ, հրաշալի գոլ խփեց:
Բայց Մեսիի մասին չարժե խոսել: Նա մեզ օգնում էր վերջին 10 տարում երազել, վստահ եմ, նա դա կանի դեռ երկար տարիներ», ասել է Ինֆանտինոն: