Ջանի Ինֆանտինո. Մենք ցնցված ենք ողբերգությունից. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն իր ցավակցությունն է հայտնել օդային աղետում զոհված բրազիլական «Շապեկոենսե» ակումբի ֆուտբոլիստների ընտանիքներին:
«Սա ֆուտբոլի համար շատ տխուր օր է: Ցավալի էր լսել Կոլումբիայում ինքնաթիռի աղետի մասին: Մենք ցնցված ենք այդ ողբերգությունից:
ՖԻՖԱ-ն իր անկեղծ ցավակցություններն է հայտնում «Շապեկոենսեի» երկրպագուներին, զոհվածների ընտանիքներին, ֆուտբոլային հանրությանը», ասել է Ինֆանտինոն:
Նշենք, որ աղետի արդյունքում զոհվել է 75 մարդ, ողջ են մնացել 6-ը: Զոհերից 28-ը բրազիլական ակումբի ֆուտբոլիստներն էին ու մարզչական շտաբը: