33083 դիտում
21:55 12-07-2018
Արտակարգ դեպք Երևանում. սեփական տանն առաջացած կրակի դեմ պայքարում էին հրշեջները, ԱԻՆ «Աղետների բժշկության կենտրոն»-ի խումբն ու քաղաքացիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Այգեկցու փողոցի թիվ 54/1 տան տանիքում ծուխ է նկատվում և կան կասկածներ, որ հնարավոր է՝ հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով։
Օպերատիվորեն ժամանել է նաև ԱԻՆ աղետների բժշկության կենտրոն ՊՈԱԿ-ի հերթապահ խումբը՝ հերթապահ բժշկի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության Երևանի ԳԳՄ ծառայության ներկայացուցիչները, «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության ծառայողներն ու Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Հրշեջները, ԱԻՆ աղետների բժշկության կենտրոն ՊՈԱԿ-ի հերթապահ խումբը քաղաքացիների հետ նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։
Պարզվել է, որ այրվել են Մարան Կարապետյանին պատկանող տան տանիքի փայտե կառուցատարրերը։
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը։
Հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
12706 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ