211652_close_icon
views-count40941 դիտում article-date 20:16 09-07-2018

Հրդեհ՝ «Հաղթանակ» զբոսայգում. կրակի տարածման դեմ պայքարում էին հրշեջ-փրկարարներն ու ԱԻՆ «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 9-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հաղթանակ» զբոսայգում հրդեհ է բռնկվել և անհրաժեշտ է հրշեջների միջամտությունը՝ կրակը մարելու համար։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարական մի քանի մարտական հաշվարկ, ինչպես նաև ԱԻՆ «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բժիշկների հերթապահ խումբը։ Փրկարարները և բժիշկները նախ կանխել են կրակի տարածումը, որից հետո մարել այն։ Հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր