45853 դիտում
16:43 12-07-2018
Խնդրում ենք ունենալ վրացերեն կամ անգլերեն լեզվով լիազորագրեր և Վրաստան մեկնելիս չհիմնվել միայն սահմանապահի բարի հայեցողության վրա. Վրաստանում ՀՀ դեսպանություն
Վրաստանում ՀՀ դեսպանությունը հուլիսի 11-ին հայտարարություն էր տարածել, որ այն վարորդները, ովքեր Վրաստանի սահմանը հատում են իրենց վրա չգրանցված տրանսպորտային միջոցով, ապա պետք է լիազորագիր ներկայացնեն։
Սոցիալական ցանցերում որոշ օգտատերերի կողմից եղան մեկնաբանություններ, որ դա իրականությանը չի համապատասխանում և սահմանին լիազորագիր չեն պահանջում։
Հայտնում ենք, որ Վրաստանում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է Վրաստանում գործող օրենքը, ըստ որի այլ անձի մեքենայով սահմանը հատել փորձող վարորդը պետք է լիազորագիր ներկայացնի։
Տեղեկացնում ենք, որ սահմանին եղել են դեպքեր, որ սահմանապահն ընդառաջել է վարորդին և թողել Վրաստանի տարածք՝ հետագայում լիազորագիր ունենալու պայմանով, միաժամանակ նաև զգուշացնում ենք, որ եղել են դեպքեր, երբ լիազորագիր չունենալու պատճառով չեն թույլատրել մտնել Վրաստանի տարածք։
Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ, խնդրում ենք ձեզ հետ ունենալ վրացերեն կամ անգլերեն լեզվով լիազորագրեր և Վրաստան մեկնելիս չհիմնվել միայն սահմանապահի բարի հայեցողության վրա։
Վրաստանում ՀՀ դեսպանություն
Նմանատիպ նյութեր
1745 դիտում
15:41 01-09-2020
«Եվրոնյուզը» սկսել է հեռարձակվել նաև վրացերեն լեզվով
1417 դիտում
10:47 09-03-2015
Ն. Նազարբաևը կոչ է արել բարձր դասարաններում դասավանդել անգլերեն լեզվով
Այս բաժնից
907 դիտում
19:54 29-01-2025
ՆԳ նախարարության աշխատակիցները «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում տոնական միջոցառում էին կազմակերպել
790 դիտում
19:34 29-01-2025
ԵՄ երկրների դեսպանները հավանություն տվեցին Հայաստանում դիտորդական առաքելության երկարաձգմանը