Ն. Նազարբաևը կոչ է արել բարձր դասարաններում դասավանդել անգլերեն լեզվով
Տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկել է դպրոցների բարձր դասարաններում անգլերեն լեզվով դասավանդել:
ՌԴ Պետդումայում միանշանակ չի ընդունվել այդ նախաձեռնությունը: ՌԴ պետդումայի կրթության հանձնաժողովի առաջին փոխնախագահ Օլեգ Սոլոմինի կարծիքով՝ դա հարգանք չի կարող ներկայացնել սեփական մշակույթի նկատմամբ, և դա ոչ բարեկամական քայլ կլինի Ռուսաստանի նկատմամբ:
Նշենք, որ ավելի վաղ՝ Պետդումայի պատգամավոր Իրինա Յարովայան հայտնել էր, որ օտար լեզուների նման կերպով խորացված ուսումնասիրումը սպառնում է ժողովրդի ավանդույթներրին: Ըստ նրա՝ անգլերենին արդեն իսկ բավականին մեծ ուշադրություն է դարձվում դպրոցներում: