36845 դիտում
14:48 12-07-2018
Գողություն Մասիսի քննչական բաժնի ավտոկայանատեղիից. թալանել են հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի ավտոմեքենան
Երեկ՝ հուլիսի 11-ին, գողության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:
Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, Մասիսի բնակիչ, 35-ամյա Արման Կարապետյանը, գիշերը ժամը 00:30-ի սահմաններում աշխատանքից տուն գնալիս, նկատել է, որ Մասիս քաղաքի Կենտրոնական հրապարակի 4-րդ շենքի ՝ Մասիսի քննչական բաժնի դիմացից անհայտ անձը կամ անձինք, օգտվելով իրեն պատկանող Nissan March մակնիշի ավտոմեքենայի աջակողմյան հատվածի դռան ապակու կիսաբաց լինելու հանգամանքից, բացել են ավտոմեքենայի դուռը և այնտեղից հափշտակել պայուսակը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայուսակում եղել է քննիչին պատկանող iPhone 5S տեսակի բջջային հեռախոսը, ինչպես նաև նրա ծառայողական վկայականը,՝ տրված Հայաստանի քննչական կոմիտեի կողմից:
Փաստի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
35395 դիտում
15:13 04-09-2017
Արմավիրի մարզում թալանել են հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի տունը