211652_close_icon
views-count35395 դիտում article-date 15:13 04-09-2017

Արմավիրի մարզում թալանել են հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի տունը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել օգոստոսի 21-ից մինչև սեպտեմբերի 3-ը ընկած ժամանակահատվածում անհայտ անձի կամ անձանց կողմից Հացիկ գյուղի տներից մեկից կատարված գողության փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հանցագործը կամ հանցագործները նշված տան հողամասից գողացել են 90 սմ տրամագծով մոտ 60 մետր մետաղական խողովակ, 450 մետր էլեկտրահաղորդալար, այնուհետև կոտրել են վագոն-տնակի պատուհանի ապակին և այնտեղից տարել այլ իրեր։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, 35-ամյա Էդգար Դանիելյանին։ Արմավիրի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ ավագ քննիչի տունը թալանած ճիվաղին կամ ճիվաղներին հայտնաբերելու ուղղությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր