211652_close_icon

Սամվել Բաբայանն ու Բակո Սահակյանը հանդիպման ժամանակ քննարկել են քաղաքական հարցեր․ «Ժողովուրդ»

views-count8187 դիտում article-date 09:50 11-07-2018
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, որ 2017թ. ՀՀ ԱԺ ընտրություններից առաջ կալանավորվել, այնուհետև դատապարտվել էր ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանքով և թավշյա հեղափոխությունից հետո միայն ազատ արձակվել, երեկ այցելել է Արցախ, հանդիպել նախագահ Բակո Սահակյանին: Սա ինքնին ուշագրավ իրադարձություն է` հաշվի առնելով Բաբայանի անձը, նաև հանգամանքը, որ դեռ մինչև վերջերս Արցախում ներքաղաքական կյանքը մի փոքր լարված էր, և այդ երկրի նախագահ Բակո Սահակյանը հավաստիացրել էր, որ ինքը 2020 թվականի նախագահական ընտրություններում չի առաջադրի թեկնածությունը: Կարելի է ենթադրել՝ պարոն Բաբայանը որոշակի քաղաքական հետաքրքրություններ ունի, մանավանդ, երբ Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ նաև ներքաղաքական խնդիրներին է անդրադարձ եղել: Երեկ ոմանք հեռուն գնացող հետևություններ էին անում` տեսակետ հնչեցնելով, թե Սամվել Բաբայանը միգուցե առաջադրվի ԼՂՀ նախագահի թեկնածու: Մյուս կողմից, սակայն, հասկանալի է, որ մինչև 2020 թվականը շատ ջրեր կարող են հոսել, հետևաբար նման հեռահար պլաններ գծելը տեղին չէ: Ինչևէ, Սամվել Բաբայանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս կապակցությամբ նշել է, թե իր այցը քաղաքական նպատակ չի հետապնդում, և եկել է Արցախ, քանի որ վաղուց չէր եղել այնտեղ: Ամեն դեպքում Բաբայանը չի թաքցրել, որ Բակո Սահակյանի հետ հանդիպմանը նաև քաղաքական հարցեր են քննարկել, սակայն դա այցի հետ կապ չունի»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր