211652_close_icon
views-count3387 դիտում article-date 22:54 02-03-2023

«Այդ մարդիկ լիազորված չեն քաղաքական հարցեր քննարկել․ տեխնիկական, մարդասիրական բնույթի հարցեր են քննարկվել»․ Դավիթ Բաբայանը՝ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման առիթով․ Aravot.am

«Այդ հանդիպման ընթացքում  քննարկվել են տեխնիկական, մարդասիրական բնույթի հարցեր»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ռուսական կողմի միջնորդությամբ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպմանը, վստահեցրեց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական-ԱՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը։

Նշենք, որ ադրբեջանական կողմի բանագնաց Ռամին Մամեդովը նշել էր, թե քննարկման թեման «Ղարաբաղի տնտեսական շրջանի հայ բնակչության՝ ադրբեջանական հասարակությանը վերաինտեգրվելու հարցերն ու հնարավորություններն էին, մարտահրավերները, որոնք խոչընդոտում են այդ շրջանում խաղաղության հաստատմանը»։

Դավիթ Բաբայանը վստահեցրեց․ «Սա քաղաքական հանդիպում չէ, քաղաքական հարցեր չեն քննարկվել, ուղղակի քննարկվել են մարդասիրական և ենթակառուցվածքային հարցեր՝ այն է գազամատակարարման՝ անխափան լինելը, էլեկտրաէներգիայի մատակարարումների վերականգնումը, որը խափանվել է Ադրբեջանի կողմից, ճանապարհի հետ կապված հարցեր։ Եվ ռուս խաղաղապահ առաքելության միջնորդությամբ է այդ ամենը տեղի ունեցել»։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր