Toyota-ն հերքում է «Իսլամական պետությանը» ավտոմեքենաներ վաճառելու մասին լուրերը
Ճապոնական Toyota Motor Corporation-ի ղեկավարությունը, արձագանքելով ԱՄՆ-ի՝ հետաքննություն սկսելու մասին հայտարարությանը, նշել է, որ իր արտադրանքը չի վաճառում ռազմական գործունեություն իրականացնողներին, մասնավորապես, «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը, հաղորդել է ABC News հեռուստաալիքը:
Ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Էդ Լյուիսի խոսքով՝ իրենք խստորեն պահպանում են որդեգրած քաղաքականությունը տվյալ հարցում:
Միևնույն ժամանակ նա ասել է, որ, չնայած բոլոր միջոցառումներին, անհնարին է լիովին վերահսկել իրավիճակը, քանի որ ավտոմեքենաներից շատերը կամ առևանգված են, կամ էլ՝ վերավաճառված: