4101 դիտում
21:48 10-07-2018
ՊԵԿ. Իրանի քաղաքացու մոտ հայտնաբերվել է 2 կգ քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոցի նմանվող կոշտ զանգված
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները «Ագարակ» պետական սահմանային անցման կետի մաքսային հսկողության գոտում հուլիսի 9-ին հսկողություն են իրականացրել Իրանից ոտքով ՀՀ պետական սահմանը հատած ԻԻՀ քաղաքացի Ա.Ն.-ի նկատմամբ, ով իր կասկածելի վարքագծով հայտնվել էր աշխատակիցների ուշադրության կենտրոնում:
Անձնական զննման արդյունքում քաղաքացու որովայնի և մեջքի հատվածում հայտնաբերվել է ինքնակպչուն ժապավենով նախապես ամրացված 2 կգ քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոցի նմանվող կոշտ զանգված: Իրանի քաղաքացին այդ կերպ փորձել է շրջանցել մաքսային հսկողությունը և ՀՀ սահմանով տեղափոխել մաքսանենգ ապրանք: Նա բերման է ենթարկվել և տեղափոխվել ՊԵԿ քննչական վարչություն:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 1-ին մասով: ԻԻՀ քաղաքացի Ա.Ն.-ն ձերբակալվել է:
[b]Պետական եկամուտների կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
4371 դիտում
11:13 17-01-2019
ՊԵԿ-ը կանխել է «ափիոն» տեսակի թմրամիջոցի տեղափոխման աննախադեպ փորձ. բերման են ենթարկվել Իրանի քաղաքացիներ
Այս բաժնից
889 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
910 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»