82601 դիտում
10:55 01-03-2021
Ոստիկաններն ու քննիչները հատուկ օպերացիա են իրականացրել Արարատի մարզում. հայտնաբերվել է 4 կգ «հերոին», 2 կգ «ափիոն» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված. կասկածյալներից մեկն իրանցի է
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության և Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և անչափահասների սեռական անձեռնամխելիության դեմ պայքարի վարչության ծառայողներն, համագործակցելով ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և ոստիկանության Մեղրիի բաժնի իրենց գործընկերների հետ, ձեռնարկված հատուկ միջոցառումների ադյունքում փետրվարի 22-ին Սյունիքի մարզի Ալվանք գյուղից դեպի Շվանիձոր գյուղ տանող ճանապարհի երթևեկելի մասի աջակողմյան հատվածում գտնվող փայտե էլեկտրասյան հարևանությամբ հայտնաբերել են մոտ 4 կգ կշռով «հերոին» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված և մոտ 2 կգ կշռով «ափիոն» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննինչները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ապա քննչական գործողություններ, փետրվարի 23-ին համագործակցելով ճանապարհայիոն ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողների հետ, ուշ երեկոյան Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի վարչական տարածքից ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով քրեական ոստիկանություն են բերման ենթարկել Գեղարքունիքի մարզում ծնված, Երևանում բնակվող Վ. Բաբայանին, իսկ Մասիսի վարչական տարածքից նույն կասկածանքով՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, Երևանում ժամանակավորապես բնակվող 50-ամյա Յուսեֆ Հ.-ին և նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 43-ամյա Ա. Բադալյանին:
Վերջիններս քրեական ոստիկանությունից ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչություն, որտեղ էլ քննչի որոշմամբ ձերբակալվել են:
Փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ իրանցին եղել է Mercedes մակնիշի ավտոմեքենայով:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ առանձնապես ծանր այս հանցագործությունը բացահայտվել է Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով վարչության պետ Հովհաննես Համբարյանի և նույն վարչության հատկապես կարևոր գործերո ավագ քննիչներ Վարդան Բադալյանի և Ռաֆայել Սարգսյանի շնորհիվ, իսկ վնասազերծման օպերացիան ղեկավարել է ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության պետ Վարդան Վարդանյանը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր
4098 դիտում
21:48 10-07-2018
ՊԵԿ. Իրանի քաղաքացու մոտ հայտնաբերվել է 2 կգ քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոցի նմանվող կոշտ զանգված