211652_close_icon
views-count3751 դիտում article-date 17:39 10-07-2018

Գեորգի Ավետիսյանը բարձր է գնահատել ՀԲ-ի գործունեությունն ու մեր երկրում սննդամթերքի անվտանգության ոլորտում իրագործվող ծրագրերը

ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հուլիսի 10-ին հանդիպել է Համաշխարհային Բանկի գյուղատնտեսության ոլորտի ավագ տնտեսագետ Բեկզադ Շամսիևի և սննդամթերքի անվտանգության փորձագետ Արա Կարապետյանի հետ: Գեորգի Ավետիսյանը բարձր է գնահատել ՀԲ-ի գործունեությունն ու մեր երկրում իրագործվող ծրագրերը՝ հույս հայտնելով, որ դրանք կընդգրկեն նաև սննդամերքի անվտանգության բաղադրիչը: Առանձնացնելով հատկապես գյուղատնտեսության ոլորտի քաղաքականության վերլուծության ուղղությամբ տարվող աշխատանքները՝ պարոն Շամսիևը հնարավոր է համարել այդ համատեքտում որոշակի համատեղ աշխատանքների իրականացումը: Կողմերը քննարկել են տեսչական մարմնի և միջազգային ֆինանսական կառույցի միջև համագործակցության հնարավորությունն ու հեռանկարները՝ մասնավորապես անդրադառնալով սննդամթերքի անվտանգությունը վերահսկող կառույցի անձնակազմի մասնագիտական կարողությունների ավելացմանը նպաստող թրեյնինգների կազմակերպմանը:

Նմանատիպ նյութեր