Գեորգի Ավետիսյանը նշանակվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար
ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գեորգի Ավետիսյանը նշանակվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար:
«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Գեորգի Ավետիսյանին նշանակել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար»,-ասված է որոշման մեջ։
Նախկին պետ Իշխան Կարապետյանը սեփական դիմումի համաձայն ազատվել էր աշխատանքից: