211652_close_icon
views-count2068 դիտում article-date 19:01 10-10-2020

Գեորգի Ավետիսյանը կրկին նշանակվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում

Հայաստանի Հանրապետության վարչապետի հրամանով Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար է նշանակվել Գեորգի Ավետիսյանը: «Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գեորգի Ավետիսյանին նշանակել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար»,-ասված է որոշման մեջ։ Նշենք, որ Գեորգի Ավետիսյանն արդեն մեկ անգամ զբաղեցրել է այդ պաշտոնը, սակայն վարչապետի որոշմամբ սեպտեմբերի 24-ին ազատվել էր պաշտոնից։

Նմանատիպ նյութեր