Փրկարարները ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն
Հուլիսի 10-ին, ժամը 09:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հերացու փողոցի թիվ 16 շենքի բնակարաններից մեկի տարեց քաղաքացին հյուրասենյակում ընկել է և չի կարողանում ինքնուրույն բարձրանալ. հատակից բազմոց տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն: