Փրկարարները բնակչին ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն
Հունիսի 30-ին, ժամը 16.17-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Կեչուտի ջրամբարի պատվարի մոտակայքում քաղաքացին ընկել է և վնասել ոտքը. տուժածին շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Ն.Ա.-ին (ծնվ. 1955թ.), ով տեղափոխվել է Վայք քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
***
Հունիսի 30-ին, ժամը 09.24-ինահազանգ է ստացվել, որ Երևանի Ահարոնյան փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բնակչին ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն: