Փրկարարները բնակչին ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն
Օգոստոսի 23-ին, ժամը 20.55-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 24 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 1939 թ. ծնված Ն. Հ.-ին ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն:
***
Օգոստոսի 23-ին, ժամը 15.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրևանդ փողոցի թիվ 1 շենքի բնակարաններց մեկի վատառողջ բնակչին ավտոմեքենայից իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բնակչին ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն:
***
Օգոստոսի 23-ին, ժամը 13.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շերամի փողոցի թիվ 17 շենքի բնակարաններից մեկի ծանրամարմին բնակչին ավտոմեքենայից բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բնակչին ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն:
***