90115 դիտում
10:36 07-07-2018
Խոշոր ավտովթար Երևանում. Ոստիկանության զորքերի սպան խմած վիճակում BMW-ով բախվել է Mercedes-ին. հավաքվածներն էլ կատակում էին. «Այնքան է խմել, որ շորտիկը թարս է հագել». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:10-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Toyota ավտոսրահի դիմաց, բախվել են Երևանի բնակիչ, 41-ամյա Արմեն Անդրեասյանի վարած Mercedes C 180 մակնիշի 34 AO 854 համարանիշի և Արագածոտնի մարզի Կարբի գյուղի բնակիչ, 32-ամյա Նարեկ Թադևոսյանի վարած BMW 520 մակնիշի 35 GO 745 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աստղիկ բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները ու արդեն օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում բուժօգնություն է ցուցաբերել վիրավորներին, իսկ հետո տեղափոխել հիվանդանոց:
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյումումյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել են ավագ հետաքննիչներ Նորիկ Մկրտչյանն ու Խաչատուր Գևորգյանը:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ BMW -ի վարորդ Ն. Թադևոսյանը ունեցել է խմածության ամենաբարձր աստիճանը:
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները քարշակի միջոցով տեղափոխվեցին Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ BMW-ի վարորդը ծառայում է Ոստիկանության զորքերի 1033 զորամսում, կոչումով էլ սպա է, իսկ հավաքվածներն էլ կատակում էին, ասելով՝ «Նա այնքան է խմել, որ շորտիկը թարս է հագել ու բնական կարիքներն էլ ոտքի վրա հոգացել է»:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 84+
84+