211652_close_icon

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Սայմոն Մըքդոնալդին

views-count4120 դիտում article-date 22:29 06-07-2018
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի եւ համագործակցության նախարարության մշտական քարտուղար եւ դիվանագիտական ծառայության ղեկավար Սայմոն Մըքդոնալդին: Նախագահ Սարգսյանը ողջունել է Մըքդոնալդի այցը Հայաստան՝ նշելով, որ բարձր մակարդակի փոխայցելությունները նպաստում են երկու երկրների միջև երկխոսության ընդլայնմանը: Բրիտանացի բարձրաստիճան դիվանագետը գովեստով է արտահայտվել վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների, դրանց խաղաղ, Սահմանադրության շրջանակում հանգուցալուծման եւ այդ գործում Հանրապետության նախագահի դերի մասին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-բրիտանական համագործակցության հեռանկարների վերաբերյալ: Նրանք համակարծիք են եղել, որ կան գործակցության մեծ ներուժ եւ բազմաթիվ ուղղություններ, որտեղ հնարավոր է առավել շոշափելի արդյունքների հասնել:

Նմանատիպ նյութեր