760 դիտում
16:17 07-09-2015
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալն ընդունել է Kibelle-Հայաստան ծրագրի ղեկավար Սայմոն Միլարին
ՀՀ առողջապահության նախարարության և ամերիկյան Kibelle, ինչպես նաև անգլիական Lifebox կազմակերպությունների միջև ձեռք բերված պայմանավորվածությամբ Հայաստանին պետք է տրամադրվեր 300 պուլսօքսիմետր։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, անցած շաբաթ Հայաստան կատարած հերթական այցի ընթացքում անգլիացի մասնագետներն իրենց հետ բերել են սարքի առաջին խմբաքանակը` 116 պուլսօքսիմետր։
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանն, այսօր ընդունելով Kibelle-Հայաստան ծրագրի ղեկավար Սայմոն Միլարին և անգլիացի մասնագետներին, նախ շնորհակալություն հայտնեց աջակցության համար, ապա նշեց, որ ստացված խմբաքանակի պուլսօքսիմետրերն առաջին հերթին կբաշխվեն մոր և մանկան առողջության պահպանման բժշկական կենտրոններին։ Հյուրերը փոխնախարարին տեղեկացրեցին, որ նախորդ օրը կազմակերպված սեմինարի ընթացքում հայ անեսթեզիոլոգներին և ռեանիմատոլոգներին ծանոթացրել են սարքին, այն կիրառելու եղանակին։
Գագիկ Միրիջանյանը հետաքրքրվեց, թե Մեծ Բրիտանիայում ինչպես են իրականացվում բժշկական օգնության որակի հսկման աշխատանքները։ Մասնագետները, համառոտ ներկայացնելով իրենց երկրում կիրառվող մեթոդները, պատրաստակամություն հայտնեցին առաջիկայում համագործակցել նաև այդ ոլորտում` կազմակերպելով փորձի փոխանակում։
[b]ՀՀ Առողջապահության նախարարություն
[/b]
Նմանատիպ նյութեր
4042 դիտում
22:29 06-07-2018
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Սայմոն Մըքդոնալդին
865 դիտում
19:03 04-11-2024
Առողջապահության նախարարի տեղակալն ընդունել է Վիեննի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանը
1018 դիտում
23:19 05-04-2024
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին
Այս բաժնից
541 դիտում
19:24 15-01-2025
Խոր ցավ եմ ապրում` տեսնելով ավերիչ անտառային հրդեհներն իմ հայրենի նահանգում՝ Կալիֆոռնիայում. դեսպան Քվին
934 դիտում
19:11 15-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Վայոց ձորի մարզ
997 դիտում
18:45 15-01-2025
Ոստիկանության բարեփոխումները համակարգող նոր խորհուրդ կստեղծվի․ հաստատվել է խորհրդի կազմը