2607 դիտում
18:15 15-10-2016
Հայաստանն կարող է դառնալ տարածաշրջանի կենտրոնը. Ռալֆ Սայմոն
Հայաստանում կան մարդկային բոլոր նախապայմանները, լավ կադրերը, որոնք կարող են Հայաստանից կերտել տարածաշրջանի կենտրոն: Երևանում ընթացող Եվրասիական գործընկերության առաջին միջազգային համաժողովի ժամանակ հայտարարեց Mobilium Global ընկերության գլխավոր տնօրեն և հիմնադիր Ռալֆ Սայմոնը, և հավելեց, որ դրա համար հարկավոր է տեխնոլոգիաների դարաշրջանում փոքր-ինչ ակտիվություն ցուցաբերել:
Ռալֆ Սայմոնը ներկայացրեց մի քանի նորամուծություն, որոնք, ըստ նրա, հեշտացնում են մարդկանց կյանքը, և մեծ ֆինանսական ռեսուրսներ չեն պահանջում:
«Օրինակ` նայեք հեռախոսի մարտկոցի այս տեսակը: Այն լիցքավորվում է բույսի էներգիայով: Մի ծայրը միացվում է հեռախոսին, մյուսը՝ բույսի ծաղկամանին, որտեղ համապատասխան սարք է տեղադրված: Ո՞վ ասաց, որ հայերը չեն կարող նման բան սարքել: Հայերը քարից էլ են հաց քամում: Կամ նայեք ծրագրային այս հավելվածին, որն ավտոմատ միացվում է, երբ երեխան հեռուստացույցին մոտիկ է նստում՝ նրան հիշեցնելով, որ պետք է հետ գնա հեռուստացույցից, հակառակ դեպքում այն այդպես էլ չի միանա»,- նշեց Ռալֆ Սայմոնը: Վերջինս իր ելույթում բոլոր օրինակները հարմարեցնում էր հայկական իրականությանը, կիրառում հայերեն բառեր:
«Աշխարհում կոշիկներ են ստեղծվել, որոնք շուտով Հայաստան էլ կգան: Դրանք խելացի կոշիկներ են, որոնց ներբաններում կան սարքեր՝ մարդկանց ճանապարհը ցույց տվող: Աշխատում են դրանք GPS համակարգով, հիմնականում հաշմանդամների համար են»,- տեղեկացրեց Ռալֆ Սայմոնը:
Նմանատիպ նյութեր
763 դիտում
16:17 07-09-2015
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալն ընդունել է Kibelle-Հայաստան ծրագրի ղեկավար Սայմոն Միլարին
4045 դիտում
22:29 06-07-2018
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Սայմոն Մըքդոնալդին
1386 դիտում
20:29 22-10-2019
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ մշտական քարտուղար Սայմոն ՄքԴոնալդի հետ
Այս բաժնից
754 դիտում
13:25 16-01-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Շենգավիթ համայնքի մասնաճյուղը (տեսանյութ)
736 դիտում
13:13 16-01-2025
Կառավարությունը դադարեցրեց Փարաքարի ավագանու լիազորությունները. համայնքում արտահերթ ընտրություն կլինի
1180 դիտում
13:07 16-01-2025
Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանն արդարացվել է․ դատախազությունը բողոք կներկայացնի