211652_close_icon

Էրեբունու թաղապետը էրեբունի-Երևան տոնը դիմավորում է գարշահոտությամբ ու աղբի բուրգով. նա անգամ չի տեսնում իր քթի տակ՝ թաղապետարանի դիմաց կուտակված աղբը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count32151 դիտում article-date 14:26 05-07-2018
Մինչ Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը ամպագոռգոռ հայտարարում է, թե իր վարչական շրջանը պատրաստվում է պատշաճ ձևի տոնելու մայրաքաղաքի ստեղծման՝ Էրեբունի-Երևան տոնը, իր վարչական շրջանում՝ իր քթի տակ, աղբի բուրգեր են գոյանում: Թե՛ թաղապետարանի դիմաց, թե՛ թաղապետարանի հետնամասում՝ Խորենացու փողոցում, արդեն մի քանի օր է՝ տիրում է գարշահոտություն, քանի որ պատկան մարմինները ոչ մի բան չեն ձեռնարկում կուտակված աղբը տեղափոխելու համար: Բնակիչներն էլ, տեսնելով, որ աղբամանները բերնեբերան լցված են, ստիպված աղբը թողնում են աղբմանների մոտ: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, ովքեր չցանկացան տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Թաղապետը ամեն օր էս ճամփովա գալիս աշխատանքի: Առնվազն համայնքը չսիրող պետք է լինես, որ չտեսնելու տաս աղբի բուրգերը: Երևի ծառայողական ավտոմեքենայի ապակիները այնքան էն մգեցված, որ ինքը չի տեսնում, իսկ հոտն էլ չի զգա, քանի որ ավտոմեքենայի ապակիները էնպես է զմռսել, իսկ ներսում երևի հովանում է կոնդիցիոներով: Երևի երաժշտությունն էլ միացված է «Իմ զիբիլը քո զիբիլին վնաս չէ» երաժշտությամբ: Այ, եթե ապակիները բաց լինեին, մեքենան էլ կոնդիցիոներ չունենար՝ և՛ հոտը կզգար, և՛ աղբը կտեսներ»: *** Հրապարակմանն արագորեն [url=https://shamshyan.com/hy/article/2018/07/05/1100125/]արձագանքել [/url]է «Սանիթեք» ընկերությունը և կարճ ժամանակում մաքրել է նշված տարածքը։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+

Նմանատիպ նյութեր