18055 դիտում
21:16 18-08-2017
Արաբկիր վարչական շրջանում ճկույթի չափ կուտակված աղբը վերածվում է աղբի բուրգի. թաղապետն էլ արդարանում է, որ դա իր խնդիրը չէ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երբ Արաբկիր վարչական շրջանի աղբահանության, կեղտաջրերի հեռացման, տանիքների անմխիթար և այլ բացասական երևույթների մասին հրապարակումներ ենք անում, վարչական շրջանի Մեծն ղեկավար Հովհաննես Վարդանյանը, ըստ մեր տեղեկությունների, մի իսկական ստրես է ապրում:
Թաղապետարանի աշխատակիցներն անգամ կատակում են, որ, երբ զանվածային լրատվամիջոցները այդ մասին հրապարակումները կատարում են ֆոտոռեպորտաժների և տեսանյութերի ձևով, թաղապետը որպես «…սրտին մխիթարանք» սկսում է ստատուսներ գրել:
Այսօր՝ օգոստոսի 18-ին, Արաբկիր վարչական շրջանի Արծրունի փողոցի բնակիչները ահազանգել էին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] և հայտնել որ աղբահանությունը իրենց փողոցում գտնվում է անմխիթար վիճակում:
«Բազմաթիվ անգամ ահազանգել ենք թաղապետարանի Թեժ գիծ, սակայն նրանք պատասխանել են, որ աղբի հետ իրենք գործ չունեն: Մենք էլ նրանց հայտնել ենք, որ, եթե աղբի տեղափոխությունը ձեր պարտականությունը չէ, ապա գոնե աղբահանության խնդիրը պետք է լինի ձեր ուշադրության կենտրոնում»:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը վստահ է, որ այս հրապարակումից հետո Մեծն թաղապետը հերթական «գոհարները կհյուսի» և իրեն հաճո մի քանի անձանց հետ կսկսի համացանցը լցնել «քոփի փեսթ» արած ստատուսներով:
Բնակիչները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ, եթե Արաբկիրի թաղապետարանը կանոնավոր հետևի խնդրին, ապա ճկույտի չափ կուտակված աղբը կամաց-կամաց չի դառնա աղբի բուրգ, տարածքում էլ չի տիրի հակասանիտարական վիճակ ու գարշահոտություն:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
Նմանատիպ նյութեր
38381 դիտում
10:37 08-08-2017
Փափազյան փողոցի բնակիչները կատակում էին. «Թաղապետն իր ներքնակը մոռացել է աղբի բուրգի մոտ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
16825 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ