5308 դիտում
10:18 04-07-2018
Փողերի լվացման գործով ձերբակալվել է Մալայզիայի նախկին վարչապետը․ Associated Press
Մալայզիայում ձերբակալվել է նախկին վարչապետ Նաջիբ Ռազակը: [url=https://www.apnews.com/74bfb9007de44b0cac1c9649de7cb72b/Malaysian-ex-PM-Najib-charged-with-breach-of-trust,-graft]Associated Press[/url]-ը քննիչներին վկայակոչելով հաղորդում է, որ Ռազակի դեմ մեղադրանքը կներկայացվի հուլիսի 4-ին՝ դատավարության ընթացքում:
Նաջիբ Ռազակը ձերբակալվել է փողերի լվացման և 1MDB պետական ներդրումային հիմնադրամում միջոցների յուրացման գործի հետաքննության շրջանակներում: Նա ձերբակալվել է երեքշաբթի օրը 42 մլն ռինգգիտի ($ 10,4 մլն) կասկածելի փոխանցում կատարելու համար։
Հիշեցնենք, որ վերջերս Մալայզիայում տեղի ունեցած ընտրությունների ժամանակ 60 տարիների ընթացքում առաջին անգամ ընդդիմությունը իշխանության է եկել: Նոր վարչապետ Մահաթհիր Մոհամադը հանձնարարել է վերսկսել վերոնշյալ գործի հետաքննությունը, որը կասեցվել էր Ռազակի ցուցումով:
Նմանատիպ նյութեր
6293 դիտում
10:11 10-08-2018
Թայլանդում նախկին վանականը դատապարտվել է 114 տարվա ազատազրկման․ Associated Press
1698 դիտում
12:30 20-10-2015
Մեքքայում հրմշտցի հետևանքով զոհերի թիվը հասել է 2177-ի. Associated Press
Այս բաժնից
1228 դիտում
23:39 21-11-2024
Պատասխան միշտ կլինի. Պուտինը հայտարարել է՝ կիրառել են առանց միջուկային մարտագլխիկի բալիստիկ հրթիռ
1039 դիտում
22:20 21-11-2024
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի ռազմաբազաներին հարվածելու մասին
1075 դիտում
20:54 21-11-2024
Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ