211652_close_icon
views-count5617 դիտում article-date 11:49 09-11-2016

Թրամփը հաղթել է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում. Associated Press

ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից առաջադրված նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հաղթել է ընտրություններում, հաղորդում է Interfax-ը՝ հղում անելով Associated Press-ին։ MarketWatch-ը հայտնում է, որ Թրամփն ունի ընտրական կոլեգիայի անդամների 276 ձայները, իսկ դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը՝ 218-ը։ Իսկ հաղթելու համար անհրաժեշտ է ձեռք բերել ընտրական կոլեգիայի 270 ձայները։ Այսպիսով, Real Clear Politics-ի ձայների նախնական հաշվարկներով՝ Թրամփը հաղթել է երկրի 32 նահանգներում։ CNN հեռուստաալիքն էլ իր հերթին հաղորդել է, որ առաջիկայում Թրամփը հանդես կգա իր կողմնակիցների առաջ Նյու Յորքի իր շտաբում։ Միևնույն ժամանակ Քլինթոնի դեմոկրատների շտաբի ղեկավար Ջոն Փոդեսթան հայտարարել է, որ չի ընդունում Քլինթոնի պարտությունը։

Նմանատիպ նյութեր