103489 դիտում
16:32 03-07-2018
Ողբերգական դեպք Երևանում. Սիլաչի թաղամասում բարձրահարկ շենքում առաջացած խոշոր հրդեհը մարելուց հետո հրշեջները բնակարանում հայտնաբերել են կնոջ դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 3-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նար-Դոսի 1 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել մեծ թվով հրշեջ-փրկարարներ՝ 3 մարտական հաշվարկով: Ժամել են նաև 1 ավտոսանդուղք, 2 շտապօգնության բրիգադ ինչպես նաև հոգեբանական խումբը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ արձագանքման խումբը՝ խմբի ղեկավար Արթուր Մարդանյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աղետների բժշկության կենտրոնի ՊՈԱԿ օպերատիվ խումբը՝՝ հերթապահ բժշկի գլխավորությամբ։
Հրշեջները նշված շենքի 5-րդ հարկի 44 բնակարանում մարել են առաջացած խոշոր հրդեհը, որից հետո պատշգամբում հայտնաբերել են 88-ամյա Ռենատա Մնացականյանի դին:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում օգնություն են ցուցաբերել մի քանի քաղաքացու:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ:
Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի քննչական բաժնի քննիչները, ովքեր դեպքի վայրի զննություն են կատարում:
Ըստ նախնական տեղեկություննեի՝ հրդեհի պատճառը եղել է խոհանոցում եղած 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած կրակը:
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 170+
170+