Հունիս ամսվա ընթացքում մայրաքաղաքում նորերով է փոխարինվել փողոցներում ու բակերում առկա 2512 լուսակետ
Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ հունիս ամսվա ընթացքում մայրաքաղաքում նորերով է փոխարինվել փողոցներում ու բակերում առկա 2512 լուսակետ:
Հանգած լուսակետերի և ցանցի վթարների վերաբերյալ ստացվել է 822 զանգ, որոնք պարտադիր ընթացք են ստացել: Նույն ժամանակահատվածում ՃՏՊ-ների պատճառով վնասվել է 5 հենասյուն, 5-ն էլ վերականգնվել են: Ամբողջությամբ ներկվել է 150 հենասյուն, ևս 40 հենասյուն ներկվել է մասնակի: Նախորդ ամսվա ընթացքում կառուցվել և Երևանի արտաքին լուսավորության ցանցին է միացվել 2 փողոց և 2 բակային տարածք:
Ընթացքի մեջ են 3 կետերի լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները: Առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական գործառույթներով: Մայրաքաղաքի արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով իրականացվում են ամենօրյա աշխատանքներ: