211652_close_icon
views-count1414 դիտում article-date 12:37 31-01-2018

Հունվարի 22-26-ը նորերով է փոխարինվել Երևանի փողոցներում ու բակերում առկա 796 վնասված լուսատու

Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ հունվարի 22-26-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցներում ու բակերում առկա 796 վնասված լուսատու: Ավարտվել են մայրաքաղաքի տոնական զարդերի ապամոնտաժման աշխատանքները: Առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական գործառույթներով: Մայրաքաղաքի արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով իրականացվում են ամենօրյա աշխատանքներ:

Նմանատիպ նյութեր