Փրկարարները Դավիթաշենի կամրջի մոտակայքում, աստիճանների վրա հայտնաբերված գյուրզա տեսակի օձը տեղափոխել են անվտանգ վայր
Հուլիսի 1-ին, ժամը 13:27-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Դավիթաշենի կամրջի մոտակայքում՝ աստիճանների վրա նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձին և տեղափոխել են անվտանգ տարածք: