211652_close_icon
views-count2684 դիտում article-date 16:41 06-06-2015

Փրկարարները տանը հայտնաբերված գյուրզա տեսակի օձը տեղափոխեցին անվտանգ վայր

Հունիսի 6-ին, ժամը 14.01-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Օրբելի փողոցի թիվ 24 տանը օձ է հայտնաբերվել, որին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Նմանատիպ նյութեր