Լեհաստանը հայտարարեց, որ Ռուսաստանից իրավունք ունի պահանջել գազի գնի նվազեցում
Լեհաստանում հայտարարել են, որ հունիսի 30-ին Ստոկհոլմի արբիտրաժը նախնական որոշում է կայացրել՝ լեհական PGNiG էներգետիկ ընկերության և ռուսական «Գազպրոմի» միջև վեճի առթիվ:
«Ստոկհոլմում արբիտրաժային դատարանը PGNiG-ի փաստարկներն ու մասնավոր որոշման մեջ վճռել, որ կան պայմանագրային հիմքեր, որոնք PGNiG-ին իրավունք են տալիս պահանջել երկարաժամկետ պայմանագրում գազի գները նվազեցնել», նշված է լեհական ընկերության կայքում:
PGNiG-ի ղեկավար Պյոտր Վոժնյակը ողջունել է Ստոկհոլմյան դատարանի որոշումը: Գործարարի խոսքերով, այժմ իր ձեռնարկությունը սպասում է, որ գազի գինը «կնվազեցվի մինչև շուկայական մակարդակ, մինչև վեճի շուրջ վերջնական որոշման կայացումը»: