143361 դիտում
10:44 30-06-2018
Արտակարգ դեպք Երևանում. Սևանի գաղութից օրեր առաջ ազատված «թափթփուկը» խմած վիճակում ГАЗель-ով տապալել է սվետաֆորն ու բախվել Toyota-ին, իսկ հետո լկտի վերաբերմունք է ցուցաբերել քաղաքացիների ու ոստիկանների նկատմամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Իսկակովի պողոտա-Ա. Բաբաջանյան փողոցների խաչմերուկում բախվել են ГАЗ 32213 մակնիշի առանց համարանիշի և Toyota մակնիշի 35 GT 717 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի մեղավորը եղել է ГАЗель-ի վարորդը, ով մինչև Toyota-ին բախվելը հարվածել է խաչմերուկի երթևեկությունը կարգավորղ լուսակիրին, տապալել այն, հետո բախվել Toyota-ին, որից հետո ГАЗель-ի վարորդը դուրս է եկել ավտոմեքենայից և սկսել լկտի վերաբերմունք ցուցաբերել քաղաքացիների նկատմամբ՝ հայհոյանքներ ու սպառնալիքներ տալով անգամ ոստիկանության ծառայողների հասցեին:
Նրան մեծ դժվարությամբ են ոստիկանները կարողացել տեղափոխել սթափության վայր, որտեղ պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում: Խմածության աստիճանը գերազանցել է 80 տոկոսը:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ երբ ոստիկաններն ու քաղաքացիները փորձում էի կարգի հրավիրել նրան, նա չէր ենթարկվում, իսկ փախուստի ժամանակ ճիվաղի գրպանից ընկավ թուղթ ու պարզվեց, որ դա նրա ազատականն է:
Ճիվաղը օրեր առաջ է ազատվել Սևանի գաղութից ու քաղաքացիներն իմանալով, որ նա նոր է ազատվել, ասում էին. «Դրա նման թափթփուկները պետք է ազատության բերկրանքը չզգան, դրա նմանների տեղը բանտախուցն է»:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա Երևանի քաղաքի բնակիչ, 28-ամյա Արման Խաչատրյանն է:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գայուլումյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Հովհաննսես Սարգսյանը, ում կողմից փաստի առիվ նյութեր են նախապատրաստվում:
Հ. Սարգսյանի հանձնարարականով ГАЗель-ը քարշակով տեղափոխվեց Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Toyota վարորդն էլ, ում տվյալները ճշտվում են, նույնպես ենթարկվեց բժշկական փորձաքննության: Պարզվեց, որ նա սթափ է:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
74879 դիտում
22:58 30-05-2016
Երևանում վրաերթի է ենթարկվել մի քանի ժամ առաջ գաղութից ազատված դատապարտյալը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ