Ջանի Ինֆանտինո. Աշխարհի առաջնությունը կփոխի Արևմուտքի վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն անդրադարձել է ԱԱ-2018-ը Ռուսաստանում անցկացնելու կարևորությանը:
«Աշխարհի առաջնությունն առայժմ ֆանտաստիկ կերպով է ընթանում: Մրցաշարը ցույց է տալիս, որ Ռուսաստանը շատ հյուրընկալ երկիր է:
Աշխարհի առաջնությունը կփոխի Ռուսաստանի հանդեպ վերաբերմունքը, հատկապես՝ Արևմուտքում:
Յուրաքանչյուր ոք կարող է Մոսկվա կամ ցանկացած այլ քաղաք ժամանել և վայելել ֆուտբոլային մթնոլորտը:
Ռուսաստանում ընթացող տոնը դարձել է ամբողջ աշխարհի տոնը», ասել է Ինֆանտինոն: