22298 դիտում
10:12 29-05-2015
Խոշոր ավտովթար Երևանում. «Հայրենիք» կինոթատրոնի մոտ բախվել են Mercedes-ները, որոնցից մեկն էլ հետո՝ էլեկտրասյանը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ի սահմաններում Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի խաչմերուկում՝ «Հայրենիք» կինոթատրոնի դիմաց, բախվել են Երևան քաղաքի Շիրակի փողոցի բնակիչ, 66-ամյա Սլավիկ Հայրապետյանի վարած Mercedes մակնիշի 34 ZQ 715 համարանիշի և Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչ, 20-ամյա Էրիկ Մեհրաբյանի վարած Mercedes մակնիշի 61 CC 061 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Է. Մեհրաբյանն ու ուղևորներ՝ Երևան քաղաքի Նժդեհի փողոցի բնակիչ, 59-ամյա Նարեկ Մեհրաբյանն ու Երևան քաղաքի Շիրակի 4-րդ նրբանցքի բնակիչ, 20-ամյա Արմեն Ավանեսովը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Բախումից հետո Է. Մեհրաբյանի Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի էլեկտրասյանը: Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, որոնցից երկուսին հիվանդանոց է տեղափոխել շտապ օգնության բրիգադը, իսկ մեկին՝ քաղաքացիները՝ իրենց անձնական օգտագործման ավտոմեքենայով:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարների խումբն ու Երևանի ՃՈ աշխատակիցները: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Գրիգոր Թամոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով մեքենաները քարշակով տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+